Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ցմահ դատապարտյալը վաղաժամ ազա՞տ կարձակվի․ որոշումը կհրապարակվի վաղը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացավ ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանի փաստաբանների՝ վերջինիս վաղաժամկետ ազատ արձակման բողոքի քննությունը։

Դատավոր Մնացական Հարությունյանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 15։00-ին կհրապարակի որոշումը, թե արդյոք ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամ ազատ կարձակվի՞, թե՞ ոչ։

Դատախազ Արթուր Բրուտյանը կարծում է, որ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի ուղղման ներկա աստիճանը բավարար չէ նրան ազատ արձակելու համար։

Վերջինիս հակադարձեց Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը՝ հիշելով «Թագավորը մերկ է» հայտնի հեքիաթը ու նշելով, որ բովանդակային իմաստով սույն դատական նիստին դատախազը «մերկ» է, քանի որ չներկայացվեց այնպիսի փաստական տվյալ, որը կարող էր նոր լույսի ներքո դատական ակտը դիտարկելու հնարավորություն ընձեռել։

Նիստից հետո Նարեկ Ալոյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի մերժման պարագայում իրենք դիմելու են Վճռաբեկ դատարան։ Չի բացառվում, որ հետագայում դիմեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։