Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նադալը դուրս մնաց

Սպորտ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը` իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ժամանակից շուտ դուրս մնաց մրցաշարից:

Քիչ առաջ կայացած 1/4 եզրափակիչի Էնդի Մյուրեյ - Ռաֆայել Նադալ հանդիպման երրորդ խաղափուլում իսպանացի թենիսիստը հրաժարվեց շարունակել պայքարը` պատճառաբանելով ծնկի վնասվածքը: Այդ պահին բրիտանացի թենիսիստը վստահ հաղթում էր աշխարհի 2-րդ ռակետին` 6:3, 7:6, 3:0 հաշվով: