Բացել լրահոսը Փակել լրահոսը
84260260_168113517781555_7230160788038615040_n
A A
Քաղաքականություն

Ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար պետք է ներողություն խնդրեք․ Մարուքյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)

Խորհրդարանում ընդդիմության և իշխանության միջև առաջացած
տարաձայնությունները շարունակվում են։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  հորդորեց ԱԺ
նախագահին «կոռեկտության մեջ մնալ», քանի որ ըստ նրա՝ խորհրդարանի խոսնակը
իր մասին արտահայտվելիս 3 անգամ օգտագործել է «լավ չեք հասկացել»
արտահայտությունը։

«Երեկվա վիրավորանքների համար, ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար
պետք է ներողություն խնդրեք։ Մենք ամեն ինչ լավ հասկացել ենք, երևի Դուք
չեք կարողացել գիտակցել։ Ձեր դերը այս խնդիրը լուծելու համար է, Դուք
պետք է ապահովեիք հանձնաժողովի ձևավորումը»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատասխանելով ընդդիմադիր խմբակցության
պատգամավորին, պնդեց՝ եթե քննիչ հանձնաժողովի նախաձեռնության տակ
ստորագրած պատգամավորների  թիվը և մի քանի այլ տեխնիկական բաղադրիչ
ստեղծված են, ապա ԱԺ նախագահը հայտարարում է քննիչ հանձնաժողովը ստեղծելու
մասին։

«ԱԺ նախագահը այլ իրավասություն չունի, ընդամենը արձանագրում է
դա»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլի» կողմից ներողություն խնդրելու պահանջին արձագանքեց Համազասպ Դանիելյանը, քանի որ երեկ ձիու հետ համեմատությունը նա էր արել։

«Իմ խոսքն ալեգորիկ էր, ձիու հետ համեմատությունը հանրահայտ  խոսք է,
ինչպես օրինակ այն, որ ընդդիմությունը պահապան շուն է, կամ ԱԺ-ն։ Այնպես
որ պետք չէ այդպես խորը վիրավորվել»,- նկատեց իմքայլականը և հավելեց, որ
այդ խոսքը ուղղված է եղել կոնկրետ մարդու, ոչ թե ամբողջ խմբակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։