Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ-Խաչատրյան-Կարեն-Խաչատրյան
A A
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ կարձակվի (տեսանյութ)

 ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվեց թույլատրելի, վերջինս 20 մլն դրամ գրավի գումարը վճարելուց հետո ազատ կարձակվի,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստից հետո լրագրողներին հայտնեց փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Դատարանը այս անգամ գտնվեց իր բարձրության վրա և նա արեց մեր միջնորդությունը Կարեն Խաչատրյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ»,-հայտնեց Մակինյանը։

Փաստաբանը դատարանի որոշումը գնահատեց համարձակ և օրինական։ Մենք պետք է քննարկենք այդ 20 մլն դրամը ձեռք բերելու հարցը,- հայտնեց փաստաբանը։ Ինչ վերաբերում է Խաչատրյանի կողմից 200 մլն դրամ ԱԱԾ դեպոզիտ հաշվին փոխանցելու հանգամանքին, Մակինյանը ասում է' սա հուշում է այն մասին որ անձը ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու մտադրություն ունենալ չի կարող։

Մակինյանը անդրադարձավ նաև Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին, նշեց որ վիճակը բացասական դինամիկա է արձանագրում և այս պահին բավարար չէ։ Նշենք, որ նախորդ անգամ դատարանը բավարարել էր ԱԱԾ Քննչական դեպարտամենտի միջնորդությունը և կրկին երկարացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով։

Հիշեցնենք, որ ՊԵԿ Ներքին անվտանագության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

Տեսանյութը՝ News.am-ի