Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport slavik
A A
Սպորտ

Սլավիկ Հայրապետյանը մտել է գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ 

Հայաստանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջողությամբ հաղթահարելով 2020թ Եվրոպայի առաջնության նախնական փուլը, մտել է եզրափակիչ և կպայքարի մրցանակային տեղերի համար։

Այսօր կայացած պարտադիր կարճ ծրագրում մեր մարզիկը ստացել է 68․89 միավոր։ Անկախ նրանից, թե ինչպիսի արդյունք ցույց կտան  մեկնարկին սպասող մնացած գեղասահորդները, Սլավիկ Հայրապետյանն արդեն տեղ կզբաղեցնի առաջին 24 մարզիկների ցուցակում։ Նա վաղը կմասնակցի եզրափակիչ փուլին՝ ազատ ծրագրին։