Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԶոհԶինծ (1)
A A
Պաշտոնական

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել։