Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

«5-րդ» ալիքի սեփականատերը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանների ներկայացրած բողոքը, նա կշարունակի մնալ կալանքի տակ, այս մասին դատական նիստից հետո հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշումն իրենց համար անակնկալ չէր․ «Այսօր նույնիսկ չենք խնդրել, որ Թավադյանին ուղեկցեն այս դատական դահլիճ, որովհետև կանխատեսում էինք նման դատական ակտ։ Բողոք ենք ներկայացնելու վճռաբեկ դատարան, իսկ հետագայում նաև Եվրոպական դատարան։ Իսկ ազատության հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կունենանք վարույթն իրականացվող մարմնի հետ»։

Նշենք, որ դատարանի բակում ակցիա էին իրականացնում Արմեն Թավադյանի աջակիցները՝ նշելով, որ իրենց համար կանխատեսելի էր դատարանի որոշումը, և իրենց պայքարը շարունակելու են։