Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Թավադյան
A A
Հասարակություն

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է (տեսանյութ)

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Թավադյանը ձերբակալվել է տուժողին կամ վկային սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասակածանքով: Իսկ մեկ այլ աջակցի՝ Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին հայտնել է  ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը

Ըստ նրա՝  մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): 


Նշենք, որ խոսքը գնում է Ոստիկանության տարածած այն տեսանյութի մասին, որի համաձայն Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին համոզում էր գործարքի գնալ և հրաժարվել կամ փոխել տված ցուցմունքները: