Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tenis 21.01.
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ավստրալիայի առաջնությունը (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող սկսեց ելույթները Մելբուռնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։

Այսօր կայացած առաջին փուլի խաղում մեր հայրենակիցը չորս սեթում կամային հաղթանակ է տարել իսպանացի Մարիո Վիլելյի նկատմամբ՝ 4:6, 6:4, 7:6 (4), 6:3։ Մատուցման ժամանակ նա միայն մեկ անգամ է սխալվել, իսկ 10 դեպքում միավոր է վաստակել առաջին իսկ հարվածից հետո։

Երկրորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի շվեդ Միկայել Իմերի հետ, որը մեկնարկային խաղում 3։0 հաշվով վստահ հաղթել է ճապոնացի Յասուտակա Ուտիյամային։