Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալեն
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում երկար ճանապարհ ունի անցնելու․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառմանը, որում, վերջինս, խոսելով ատելության ու ներքին թշնամանքի մեծ վտանգի մասին, կոչ է անում օր առաջ սթափվել և կանգ առնել։

«Խոսքս չեմ ուղղում Արթուր Վանեցյանին կամ որևէ այլ մեկին՝ ՀՀ-ում ատելության խոսք կա միայն այն մարդկանց մոտ, որոնք իրենց ու իրենց շրջապատին ատում են և ատում են հեղափոխությունը անողներին, որովհետև հեղափոխությունից հետո իրենց կյանքը կտրուկ փոխվել է։ Փոխվել են իրենց մենաշնորհները, իրենց ախրանիկների քանակը, իրենց հնարավորությունները»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ իշխանությունները և ժողովուրդը ոչ մեկին չեն ատում։ Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին, ապա Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նա քաղաքական դաշտում երկար ճանապարհ ունի անցնելու։ Հարցին, թե Արթուր Վանեցյանին մրցակից համարո՞ւմ են, քանի որ նա կարող է հանդես գալ որպես ըննդիմադիր, պատասխանեց։

«Ցավոք սրտի այսօր այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ որևէ լուրջ մրցակից չեմ տեսնում այսօրվա իշխանությանը, որովհետև նրանք հիմնականում կապված են նախկին իշխանությունների հետ, ինչը շատ խոցելի է»։