Բացել լրահոսը Փակել լրահոսը
82433262_2700023636746903_4070750345083486208_n
A A
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական դպրոցում կազմակերպվում է 1-6-րդ դասարանների կրթություն: Սովորողները տարբեր առարկաների շրջանակում ուսումնասիրում են համայնքային խնդիրները, ինչպես նաև «Տեխնոլոգիա» առարկայի միջոցով սովորում անհրաժեշտ ծրագրավորում` խնդիրների լուծման համար:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն, որտեղ հունվարի 20-22-ը տեղի է ունենում Համաշխարհային կրթական համաժողովը: