Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԲՀԿ-ից որևէ մեկը պիտի ներողություն խնդրի․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Խորհրդարանում ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո ելույթ ունեցավ նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Պատգամվորը հույս ունի, որ Գևորգ Պետրոսյանի հայտարարության համար խմբակցությունից որևէ մեկը ներողություն կխնդրի։

Արման Բաբաջանյանի խոսքը դուրս չեկավ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկին, որը տեղից արձագանքեց։ Ինչից հետո ԱԺ նիստերի դալիճում իրավիճակը սրվեց։ Արման Բաբաջանյանը հայատարեց, որ երկչոտ ոստիկանությունով Հայաստանը չի կարող պայքարել քրեական աշխարհի և հանցավորության դեմ։

«Մենք նախ պետք է վերազինենք և անհրաժեշտ գործիքները տանք իրավապահ համակարգին, որպեսզի արմատախիլ անենք այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը մեզանում»,- նշեց Արման Բաբաջանյանը և հավելեց, որ դատական համակարգում պետք է վեթթինգ իրականացվի, որովհետև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նախագծով հարցը ամբողջությամբ լուծել չի լինի։