Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mkhitaryan 21,01,
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը 31-ամյակը նշում է 190 գոլով (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է իր ծննդյան 31-ամյակը:

Հայազգի ֆուտբոլիստների մեջ նա ամենատիտղոսակիրն ու արդյունավետն է: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի քառակի, Ուկրաինայի եռակի չեմպիոն է: Դարձել է Հայաստանի, Ուկրաինայի գավաթակիր, Գերմանիայի և Անգլիայի Սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող (2017թ): 

Նա ութ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ, երկու անգամ ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն խաղացող: Եղել է Ուկրաինայի և Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Ուկրաինայի լավագույն ռմբարկու:

Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայում անցկացրել է 595 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 190 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ մեր հավաքականի ավագն այժմ վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում»: Մինչ այդ նա խաղացել է Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» և Լոնդոնի «Արսենալում»: