Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կառավարության որոշմամբ առանձնացվում է Կրթության և մշակույթի նախարարությունները. jnews.ge

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Կրթության և մշակույթի նախարարությունները դարձյալ առանձնացնելու մասին: Այս մասին հայտարարել է խորհրդարանի Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Նուկրի Քանթարիան: Վերջինս բացատրել է, որ նախարարությունների իրարից անջատման գործընթացը կմեկնարկի փետրվարին:

«Կրթության և մշակույթի նախարարությունների առանձնացման վերաբերյալ համաձայնությունն արդեն կա: Համաձայնության ենք եկել, որ հիշյալ գերատեսչությունների միացումը սխալ էր և պետք է վերադառնալ սկզբնական կետին: Գործընթացը կմեկնարկի փետրվարին, ինչից հետո կտեղափոխվի խորհրդարան, շատ օրենքների վերնագրեր փոխելու կարիք կունենանք»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է բյուջեին, ինչպես ասել է Քանթարիան, նախարարության մասնատումը խնդիր չի առաջացնի, քանի որ բյուջեն մշակույթի ոլորտի համար առանձին հոդվածով է հատկացվում:

Հիշեցնենք, Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, 2018 թվականին Վրաստանում ձևավորվել է 10 նախարարություն և մեկ պետնախարարություն: Կառավարական փոփոխությունների համաձայն, Մշակույթի և սպորտի նախարարությունը միացել էր Կրթության և գիտության նախարարությանը:

http://jnews.ge/am/?p=37742#.XiZ_PjIzb4Y