Բացել լրահոսը Փակել լրահոսը
82180438_2627633083999994_5166121568551567360_o
A A
Պաշտոնական

Թող այսուհետ ցնցումները լինեն միայն սիրուց․ Դալմա Գարդեն մոլը վաղը կբացվի

Դալմա Գարդեն մոլը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայտնում ենք, որ համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են։

ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել։

Շենքն ապահով է և ամուր, բայց դատարկ՝ առանց իր սիրելի հաճախորդների։

Նախորդ 10 օրերը դժվար էին մեզ համար, սակայն այդ ժամանակահատվածում մենք ստացանք շատ նամակներ ու մեկնաբանություններ, որոնք ոգևորեցին, հուզեցին, լցրեցին կարոտով, և մենք էլ ավելի մեծ եռանդով ու անհամբերությամբ սկսեցինք սպասել բացմանը, որպեսզի նորից հանդիպենք ձեզ, և մոլի՝ արևի լույսով լցված, բայց դատարկ պատերը նորից շունչ առնեն և ողողվեն ծիծաղով, հապճեպ քայլերի ձայներով, ժպիտներով ու սիրով։

Այսօրվա գրառումը կրում է միայն դրական ուղերձ։ Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև և անհամբեր կսպասի ձեզ, որ նորից լցվի ջերմությամբ ու պարգևի սեր։

Թող այսուհետ ցնցումները լինեն միայն սիրուց։

Սիրով՝
Դալմա թիմ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ առեւտրի կենտրոնում ցնցումներ էին նկատվել, ինչից հետո մարդիկ տարհանվել էին, ԱԻՆ աշխատակիցները ուսումնասիրություններ էին իրականացնում, եւ Դալմա Գարդեն մոլը ժամանակավորապես փակվել էր։