Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի 12-րդ հարկի բնակարանում

Հունվարի 17-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 11 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկում: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 13:05-ին: Բնակարանի ննջասենյակում (16 քմ) այրվել է
մահճակալ, դռան և պատուհանի ապակիները կոտրվել են, պատին առաջացել է ճաք:
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը  բնակչին (Անուշ Գ.) ցուցաբերել է  հոգեբանական աջակցություն: