Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հատուկ միջոցառում Արագածոտնի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 16-ին հատուկ միջոցառում իրականացրին Արագածոտնի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձինք։ Լայվ․․․։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Լայվ․․․։ Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել է ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի, ինքնաձիգի պահունակների, տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Լայվ․․․։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։ Մ․Սիմոնյան