Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բժիշկ-սպաները կմեկնեն ծառայության

Հունվարի 16-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում  տեղի է ունեցել  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ օրդինատուրայի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը: 

Բժշկական համալսարանի 14 շրջանավարտներ կստանան լեյտենանտի զինվորական կոչում, բժշկական կազմի զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը: Ծառայության վայրի ընտրության հանձնաժողովը ղեկավարում էր պաշտպանության նախարարի տեղակալ  Գաբրիել Բալայանը: