Բացել լրահոսը Փակել լրահոսը
1579176499,5522
A A
Պաշտոնական

Դանակահարություն՝ «Դենդրոպարկ» տանող ճանապարհին (տեսանյութ)

Հունվարի 2-ի լուսադեմին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժհաստատություն է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։

Վնասվածքը ծանր էր․ դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Ստեփանավանի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարի լույս 2-ի գիշերը Գյուլագարակ գյուղից մի խումբ անձինք, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ անելու նպատակով, պայմանավորվել ու հանդիպել են Գյուլագարակ գյուղի վերջնամասում՝ «Դենդրոպարկ» տանող ճանապարհին։

Ծագած վիճաբանության ընթացքում քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ժամանակ մասնակիցներից  մեկն իր մոտ եղած սուր-կտրող առարկայով խփել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին՝ այս դեպքում դանակահարությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու նպատակով։

Հետևողական աշխատանքի արդյունքում Ստեփանավանի քրեական հետախույզները Գյուլագարակ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդուն հունվարի 15-ին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։  Նա ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։