Բացել լրահոսը Փակել լրահոսը
78232177_2603806403038970_4633089116068642816_n
A A
Պաշտոնական

Հանրապետության ճանապարհները՝ ժամը 15:00-ի դրությամբ․ Լարսը բաց է

Հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Լոռիի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

 Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

ՀՀ ՏԿԵ