
A
A
Ռազմիկ Աբրահամյանի եւ նախկին փոխնախարարի գործով անցկացվեց ապացույցների հետազոտման փուլը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվեց Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական այսօրվա նիստը։
Այսօրվա նիստի ընթացքում անցկացվեց ապացույցների հետազոտման փուլը, որի ընթացքում հրապարակվեցին Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի հեռախոսազրույցները, նաև տեսագրությունները, որտեղ երևում է՝ ինչպես են գումար փոխանցում միմյանց։
Ըստ ձայնագրությունների՝ Դավթյանը և Աբրահամյանը քննարկում են գումարային որոշակի հարցեր։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 3-ին։