Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամենամեծ ճնշման տակ գործող լրատվամիջոցները հեռուստաընկերություններն են․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Շատ կարևոր է բազմակողմանի, օբյեկտիվ լրատվության տրամադրումը հանրությանը։ Ազգային ժողովում տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։ Միեւնույն ժամանակ շեշտեց․

«Կա մի վիճակ, երբ որ քաղաքական ուժերից մեկը որոշում է՝ ես այս հեռուստաընկերությունում կամ այս լրատվականում ներկա չեմ, որոշում է ու վերջ։ Հիմա կարո՞ղ է այդ լրատվամիջոցը ապահովել օբյեկտիվություն, բազմակողմանիություն»։

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այսօր օրենքի շրջանակում ամենամեծ ճնշման տակ գործող լրատվամիջոցները հեռուստաընկերություններն են, որովհետև նրանք սահմանափակված են տարբեր օրենքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։