Բացել լրահոսը Փակել լրահոսը
d40899df1b0b6b90d54e692c590dd52a
A A
Քաղաքականություն

«Ժամանակավոր անաշխատունակություն»․ Քադիրովն իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարի է նշանակել

Չեչնիայի կառավարության կայքում հրապարակվել է Ռամզան Քադիրովի հրամանը, որում նախագահն իր «ժամանակավոր անաշխատունակության» ընթացքում շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին:

Պարզաբանելով սա՝ նրա մամլո խոսնակ Ալվի Քարիմովնն ասել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը բուժման կուրս է անցնում, գրում է РИА Новости-ն։

«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բժշկական պրոցեդուրաներ պահանջող բուժման կուրս է անցնում։ Սա սովորական պրակտիկա է… և այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում»,- նշել է մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ արձակուրդների ընթացքում Քադիրովի լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիևին և նրա նախորդներին:

На изображении может находиться: 1 человек, сидит, борода и текст