Բացել լրահոսը Փակել լրահոսը
babi
A A
Հասարակություն

3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

Մայրական և պերինատալ մահացության  ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև  մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 – Ա հրամանով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին:

Արդեն իսկ կազմվել է գիտելիքների  շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների  ու քննարկումների, արտագնա  այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց: Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը: 

 

ՀՀ առողջապահության նախարարություն