Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դատախազությունը դատավորին որոշում կայացնելու ուղղորդում է տալիս. Նազիկ Ամիրյան (տեսանյութ)

«Դատախազությունն իրեն ապահովագրելու համար անկանխատեսելի հետևանքներից միջնորդություն է անում, բայց որոշում կայացնելու ուղղորդում է անում»,-այս մասին հայատարարեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ այսօր հրավիրված արտահերթ դատական նիստից հետո։

«Ասում է՝  կայացրեք այնպիսի որոշում, որ հանրապետությունից դուրս չգա, մնա հանրապետությունում»,-նշում  է Ամիրյանը՝ հավելելով , որ դատախազության պահվածքին բացասական գնահատական  է տալիս։

Վերջինս տեղեկացրեց նաև, որ ամուսնուն չի այցելել, քանի որ չի թույլատրվում։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ ասաց,որ Մանվել Գրկգորյանը այս պահին խնդիր ունի վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ բուժում ստանալու, դրանից հետո արդեն կքննարկվի հետագա բուժման հարցը։

«Բազմիցս պաշտպանական կողմն ասել է, որ անձի առողջական վիճակի հետ կապված կա բացասական դինամիկա և դրա համար հիմք ենք ընդունել համապատասխան բժիշկների հետևությունները»։

Փաստաբանն ասում է, որ դեռ դեկտեմբեր ամսին են հայտնել, որ կալանքի պայմաններում իրենց պաշտպանյալը չի կարող ստանալ ինտենսիվ բուժում։

«Այս պահի դրությամբ ոչ միայն դրական դինամիկա չկա, այլև խնդիրներ կան առավել վատթարացման հետ կապված»,-տեղեկացրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում այսօր  արտահերթ նիստ գումարվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ Դատարանը վճիռը կհրապարակի րոպեներ անց։