Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սա հերթական պատրանքն է. Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ դատախազության նախաձեռնության մասին (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը։

Անդրադառնալով Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու հանգամանքին, ասաց որ իր դիտարկմամբ, սա հերթական պատրանքն է՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը չի փոխվի։

Մկրտչյանն ասաց Գրիգորյանի գործով Դատախազությունից լավ բան չի տեսել, հիմա էլ չի սպասում։ «Ավելի շատ ենթադրում եմ, որ միջնորդությունը լինելու է ևս մեկ անգամ միջգերատեսչական հանձնաժողով նշանակել և այդ հանձնաժողովն էլ պետք է տա այն եզրակացությունը, որը որ թույլ կտան տալ»,- նշեց փաստաբանը։