Բացել լրահոսը Փակել լրահոսը
170989
A A
Հասարակություն

«Ինձ դուր գալիս է, որ կարող ենք երկհարկանի Երևան ունենալ» (տեսանյութ)

«Հրապարակը, որ ունենք այժմ, իր ձևով շատ կարևոր պատմամշակութային արժեք է։ Որևէ բան, որ ուզում ենք անենք հրապարակի տարածքում, պետք է այնպես անենք, որ չխաթարենք հրապարակի տեսքը։ Կարևոր է նաև տրանսպորտային հանգույցը։ Պետք է այնպես անենք, որ այդ հանգույցը աշխատի։ Եթե չաշխատի, քաղաքը կոլապսի մեջ կլինի, պետք է ինժեներական ձևեր գտնել»,- անդրադառնալով Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքների հնարավորությանը՝ նշեց  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

«Մենք գործ ունենք ցարական, այսինքն՝ 1830 ական թվականներից հետո ձևավորված քաղաքային հրապարակի հետ։ Այդ շինությունները իրենց ձևերով խոսում են այն մասին, որ գործ ունենք ուղիղ փողոցների հետ։ Երևան քաղաքում ուղիղ փողոց ռուսական կայսրության ժամանակ է ձևավորվել, կասկած չկա, որ մենք գործ ունենք 19-րդ դարի երկրորդ կեսի շինությունների հետ»։

 Պավել Ավետիսյանը կարծում է, որ եթե  կա այդ պատմական հնագիտական շերտը բացելու հնարավորություն և կամք, ապա այն կարելի է կյանքի կոչել։

«Ինձ համար, որպես հնագետի, կարևոր է, որ սա նախադեպ դառնա։ Երևանը ունի դեռևս պահպանված պատմության ցույց տալու բազմաթիվ դրվագներ, դա կլինի Կարմիր բլուրի քաղաքային թաղամասերը, Դալման, Կոնդը․․․ Պետք է հայեցակարգային մակարդակով ծրագիր մշակենք, որ այնպես արդիականացնենք և միացնենք Երևան քաղաքին, որպեսզի մեր ամենօրյա կյանքի մաս դառնան։ Աշխարհում այդպես անում են, դրա համար պետք են ծրագրեր և ճիշտ մոտեցումներ»։

Նրա հավաստմամբ՝ այժմ նախարարի հանձնարարությամբ պետք է  ձևավորվի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ՝ խնդիրները քննարկելու համար։

«Կարևոր է նաև, որ թափանցիկ է լինելու, և երբ ծրագիրը կյանքի կոչվի, այդ ժամանակ կարող եք հանրության հետ քննարկել՝ պե՞տք է այդ գործը ձեռնարկել, թե՞ ոչ։ Ինձ դուր գալիս է, որ կարող ենք երկհարկանի Երևան ունենալ»։

Անդրադառնալով Դալմայի այգիների տարածքին՝ Պավել Ավետիսյանը նշեց, որ այդ տարածքում հողերը սեփականաշնորհած են․

«Դալման հուշարձանագիր տարածք չի դիտվում, բայց Դալմայում կա ուրարտական շրջանի Վանի թագավորության շրջանից սկսած ջրամատակարարման համակարգ, ջրանցքներ կան, որ մինչև հիմա գործում են։ Պահպանվել են կտորներ, որտեղ խաղողը, գինին, հնձանը, այսինքն՝ միջնադարյան և ուշ միջնադարյան Երևանի քաղաքային կյանքի առանձնահատկություները ցույց տվող լավ հատված, խանական, ռուսական կայսրության շրջանի»։

 Պավել Ավետիսյանը նշեց նաև, որ Դալմայի տարածքի հուշարձանների զգալի մասը արդեն վնասվել են, այժմ  նախարարությունը սեփականատերերի հետ բանակցություններ է իրականացնում այդ հարցով։