Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+valensia 15.01.
A A
Սպորտ

«Վալենսիան» պատրաստվում է դատի տալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային

Իսպանիայի ֆուտբոլի գավաթակիր «Վալենսիայի» ղեկավարությունը դժգոհ է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նորամուծությունից:

Բանն այն է, որ 2019թ սուպերգավաթի խաղարկությունն անցկացվել է Սաուդյան Արաբիայում, չորս թիմերի մասնակցությամբ: Արդյունքում, «Վալենսիան» կիսաեզրափակիչ խաղում 1:3 հաշվով պարտվել է «Ռեալին» և ժամանակից շուտ դուրս է մնացել պայքարից: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» նույնպես զիջել է իր մրցակից «Աթլետիկոյին» և ավարտել ելույթները:

«Վալենսիայի» ղեկավարությանը հատկապես զայրացրել է պարգևավճարների չափը: Ըստ ֆեդերացիայի նախնական որոշման, «Ռեալն» այդ մինիմրցաշարից ամենաքիչը պետք է ստանար 5 մլն եվրո պարգև, իսկ վալենսիացիները կարող էին վաստակել ընդամենը 2,5 մլն եվրո: Ինչպես հայտնում է Cadena Ser գործակալությունը, «Վալենսիան» պատրաստվում է դատի տալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ սուպերգավաթի հիմնադրամի անհավասար բաշխման համար: