Բացել լրահոսը Փակել լրահոսը
01
A A
Պաշտոնական

Սոցապ նախարարությունը փակեց,քաղաքապետարանը բացեց

Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները ևս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում:

Երևանի քաղաքապետարան

Հիշեցնենք, որ  Երեւանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի թվով 24 երեխաները ստիպված էին լինելու այլ մանկապարտեզներ հաճախել, քանի որ մանկապարտեզն այլևս ֆինանսավորում չունի։