Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0584
A A
Հասարակություն

«Շնչարգելություն է տեղի ունեցել»․ Մանվել Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել (տեսանյութ)

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի  առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Գրիգորյանի կինը՝ Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրա ներկայիս վիճակի վերաբերյալ Ամիրյանը տեղեկություն չուներ, քանի որ իր գործով դատական նիստին էր։
 
Գրիգորյանի կինն ասաց, որ գնալու են հիվանդանոց՝ բժիշկներից առողջական վիճակի մասին տեղեկանալու համար։ 
 
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ հիվանդության վատթարացման պատճառով է տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, Ամիրյանը պատասխանեց. «Նախնական տեղեկացրեցին, որ շնչարգելություն է մոտը տեղի ունեցել և սրտի աշխատանքի ոչ նորմալ իրավիճակ է ստեղծվել»: