Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Հասարակություն

Դատարանն իր դերում չէ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Եթե դատարանն իր գործողություններով ցույց չտվեց, որ այսուհետ անհնար է այդպիսի վիճակի առկայությունը դատական դահլիճում, կմտածենք՝ ինչ անենք․ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստից հետո նշեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով նախորդ դատական նիստին տուժողների իրավահաջորդների հնչեցրած արտահայտություններին։

 Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանը պետք է ապահովի դատավարության բնականոն ընթացքը, սակայն այն, ինչ տեղի է ունենում դատարանի դահլիճում, բնականոն ընթացք համարվել չի կարող։

«Դատարանն իր դերում չէ, մենք հույս ունենք, որ դատարանը ամեն ինչ կանի, որ նման բաներ այլևս չկրկնվեն, եթե դատարանը դա չարեց, մենք պետք է մտածենք՝ ինչ պետք է անենք, որպեսզի դատական նիստին մտնելուց մենք մտածենք գործի մասին։ Մենք ոչ թե վտանգից ենք խուսափում, այն փաստը, որ դատական նիստերի դահլիճում սպառնալիք կարող է հնչել, և դատարանը կարող է էսպես անտարբեր այդ հարցին վերաբերվել, դա է մեզ մտահոգում»։

Հայկ Ալումյանը նաև նշեց, որ դատական  նիստերի դահլիճում կարգն ապահովելու պատասխանատվությունը դատարանինն է, սակայն դատախազները նախորդ նիստում սխալ են վարվել․

«Եթե դատախազները կարծում են, որ իրենց իրավական փաստարկների բացակայությունը կարող են այս դատավարության մեջ կոմպենսացնել այսպիսի մթնոլորտով և այսպիսի վերաբերմունք մեր հանդեպ հրահրելով՝ սխալվում են»։