Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0577
A A
Հասարակություն

Նազիկ Ամիրյանի փաստաբանն ինքնաբացարկ հայտնեց դատավորին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Ամիրյանը ներկա է նիստին։ Նետաձգության ֆեդերացիայի փաստաբանական խմբից Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Փաստաբանը կրկին կասկածանք հայտնեց Մարտիրոսյանին՝ Ամիրյանի գործի քննության մակագրման վերաբերյալ։ 
 
Ի պատասխան նախագահող դատավորն ընթերցեց Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, ըստ որի՝ նույն գործից անջատված գործը մակագրվում է նույն դատավորին։ 
 
Փաստաբանի խոսքերով ՝ որևէ տեղ գրված չէ, որ մինչ համապատասխան ընթացակարգերը դատավորը կարող է նիստ նշանակել, որոշում կայացնել։ Ըստ նրա՝ խախտվել են Նազիկ Ամիրյանի իրավունքները, արդար դատաքննության և մրցակցության իրավունքը։ 

Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ միջնորդության հիմքերը կրկնում են նախորդը և թողեց այն առանց քննության։ 

Գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը գրավոր դիմել էր դատարանին քրեական գործի նյութերի ծանոթանալու համար։

Փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը գործի նյութերի ծանոթանալու համար նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց։ Դատարանը բավարարեց այն։ Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին, ժամը 12:00-ին։

«Դատալեքս» դատատեղեկատվական համակարգում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։