Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess armenia
A A
Սպորտ

Ուղիղ․ Տեր-Սահակյան – Փաշիկյան, Գաբոյան – Ղուկասյան․ պայքար երրորդ հաղթանակի համար (տեսանյութ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի առաջնություններում այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները։

Տղամարդկանց մրցաշարի 2 միավորով միանձնյա գլխավորող Արման Փաշիկյանը սևերով կհանդիպի Սամվել Տեր-Սահակյանի հետ, որը կես միավոր քիչ ունի։

Կանանց առաջնությունում երկու հաղթանակ տոնած Սուսաննա Գաբոյանն այս տուրում սպիտակներով կմրցի Սիրանուշ Ղուկասյանի հետ, որն իր երկու պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի։

Արդյոք առաջատարներին կհաջողվի շարունակել հաղթարշավը, պարզ կդառնա այդ հանդիպումներից հետո։ Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև․