«Վարչապետը գրեց, մենք էլ վախեցանք»․ Մարկ Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը անհանգստացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը կիսվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերը նշված հրապարակմամբ։
Թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել հրապարակի հնագիտական շերտի նախատեսվող բացումը, Մարկ Գրիգորյանն առայժմ չգիտի, քանի որ չկա նախագիծ, կամ մասնագիտական քննարկում։ Կա գաղափար, որ «նետվել է օդ»։
Մարկ Գրիգորյանի խոսքով, կարևորը, ոչ թե ինչ է արվելու, այլ թե ինչպես է արվելու, ինչպես է ազդելու արվածը հրապարակի տեսքի վրա։ ։
«Եթե հրապարակի արտաքին տեսքի փոփոխություն պետք է լինի, ես դեմ եմ լինելու։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ բացվելու են ճարտարապետական բազմաթիվ խնդիրներ։ Այո, կամ ոչ ասելը ավելի հեշտ է, քան էությունը հասկանալը, ասում է պարոն Գրիգորյանն ու հավելում․ «Վարչապետը՝ գրեց, մենք էլ վախեցանք»։
«Զբոսաշրջության տեսանկյունից, միգուցե հետաքրքիր գաղափար է։ Ես զբոսաշրջության մասնագետ չեմ, սակայն, ենթադրում եմ, որ եթե քաղաքի գլխավոր հրապարակի տակ ինչ-որ մի անհայտ բան կա, այն էլ լեգենդով փաթեթավորած, իհարկե հետաքրքիր կլինի զբոսաշրջիկի համար»,- ասում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենը։