Բացել լրահոսը Փակել լրահոսը
Jackpot new
A A
Բիզնես

Ցնցող ու շոկային էր. Վիվառոյում 433,752,459 ֏ Ջեքփոթ շահողը 1-ին անգամ էր սլոթ խաղում (տեսանյութ)

Վիվառո Կազինոյում տարեմուտի նախաշեմին գրանցվել է տարածաշրջանի ամենախոշոր  ջեքփոթ շահումը՝ 433,752,459֏:

Մեգա շահում գրանցած հաջողակը՝ երևանաբնակ Իշխան Վահրադյանը, 3,500֏ խաղադրույքով շահել է ջեքփոթ՝ BetConstruct մատակարարի Fruit Cocktail սլոթում։

Իշխանի խոսքով՝ ինքն ի սկզբանե չի հավատացել, որ իսկապես նման մեծ շահում է գրանցել, սակայն Վիվառոյի սպասարկման բաժնի հետ կապ հաստատելուց հետո համոզվել է, որ շահումն իրական է:

«էդ թիվը որ տեսա համակարգչի էկրանին, ի սկզբանե չհավատացի, փորձեցի համակարգիչը անջատել-միացնել, թիվը կրկին նույն էր. մոտավորապես համոզված էի, զանգեցի Վիվառոյի սպասարկման բաժին, դուրս եկավ, որ իրական էր»,-նշել է Հայաստանում երբևէ նման խոշոր շահում գրանցած հաջողակը:

Ինչպես Իշխանն է ասում՝ իր համար ցնցող ու շոկային շահումը գրանցել է առաջին անգամ սլոթ խաղալիս.

«Նարդի եմ սիրում խաղալ, ինչպես Վիվառոն է ասում՝ հաճույքի համար: Ուղղակի որոշեցի սլոթ խաղերից փորձել և բախտը ժպտաց Նոր տարվա բերան»,- պատմում է մեգա հաջողակը:

Իշխան Վահրադյանը բոլորին հորդորում է խաղալ հաճույքի համար և, գուցե, մի օր էլ իրենք իր նման խոշոր շահում գրանցեն:

Մանրամասները՝ տեսանյութում