Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport atletika
A A
Սպորտ

Հայաստանի աթլետները 5 մեդալ են նվաճել Թեհրանում կայացած մրցումներում

Թեհրանում անցկացվող «Արևածագի 10 օր» անունը կրող միջազգային ավանդական մրցումներում այս տարի Հայաստանից մասնակցել են 10  աթլետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Բոլորից հաջող մրցելույթներ ունեցել է երևանցի Յանա Աբրահամյանը, որը եռացատկում գրավել է 1-ին (12.59 մ), իսկ հեռացատկում ` 2-րդ (5.59 մ) տեղերը: Նույն մրցաձևերում մրցանակային 2-րդ (12.16մ) և 3-րդ (5.39 մ)  տեղերն է զբաղեցրել կապանցի Մարիետա Մինասյանը:

Տղամարդկանց հեռացատկում երևանցի Լևոն Ղարիբյանը 7.14մ արդյունքով ճանաչվել է երրորդը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարության համակարգում գործող աթլետիկայի մարզադպրոցում հունվարի 18-ին նախատեսված բաց առաջնության արդյունքներով կձևավորվեն տղամարդկանց և կանանց  հավաքականները: Փետրվարին մեր թիմը Ստամբուլում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ավարտից հետո, փետրվարի 18-ին, կմասնակցի այդտեղ կայանալիք Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությանը: