Բացել լրահոսը Փակել լրահոսը
83209037_2491866664434002_5908575582710398976_n
A A
Մշակույթ

«Մենք կթակենք դռները և կբացատրենք, թե որտեղ են նրանք ապրում»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանում մեկնարկեց պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավը, որը գլխավորում էին նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։ 

Նախարարի խոսքով, նախաձեռնությունը նախարարության գաղափարն է և նպատակն է իրազեկել մայրաքաղաքի բնակիչներին պատմամշակութային ժառանգության հանդեպ իրենց իրավունքների ու պարտավորությունների մասին, ձևավորել հոգատարության ու պատասխանատվության վերաբերմունք։

Համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ կադաստրի կոմիտեի հետ, դեռ անցյալ տարի է նախարարությունը սկսել իրազեկման արշավը մարզերում, մասնավորապես Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։  

Այն քաղաքացիներին, որոնք ապրում կամ աշխատում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերում՝ բաժանելու են իրազեկման թերթիկներ, որտեղ ներկայացված են նման շենքում ապրելու, կամ աշխատելու, տարածքն օգտագործելու պայմանները, ինչպես նաև պահպանության կանոնները խախտելու դեպքում օրենքով նախատեսված տուգանքները։

«Շատ հաճախ մենք ականատես ենք լինում հուշարձան շենքերի արտաքին տեսքի աղճատմանը։ Հիմա մենք կթակենք դռները և կբացատրենք, թե որտեղ են նրանք ապրում։ Վստահաբար, մի մասը տեղյակ է, թե ինչ շենքում է բնակվում, սակայն կան, ցավոք և անտեղյակներ»։

Նախարարը կոչ արեց կամավորներին միանալ այս շարժմանը, քանի որ իրազեկման հազարավոր նամակներ պետք է փոխանցվեն հասցեատերերին։ Տեղեկատվական արշավները կլինեն շարունակական, ինչպես Երևանում, այնպես և մարզերում։

Երևանում նրանց առաջին կանգառը Բաղրամյան 8-ն էր, հասցեատերերը՝ հայ օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները: