Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մբոլայի թիմը մտավ հաջորդ փուլ

Սպորտ

Երեւանի «Փյունիկի» զամբիացի պաշտպան Էմանուել Մբոլան իր երկրի հավաքականի կազմում կշարունակի պայքարել Աֆրիկայի ազգերի գավաթի համար:

Խմբային փուլի վերջին խաղում Զամբիայի ընտրանին 2:1 հաշվով հաղթելով Գաբոնի ազգային թիմին, իր խմբում զբաղեցրեց 1-ին տեղը (զամբիացիները ետեւում թողեցին Կամերունի ուժեղ հավաքականին) եւ մտավ 1/4 եզրափակիչ: «Փյունիկի» պաշտպանը, ինչպես նախորդ երկու խաղերին, այս անգամ էլ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Քառորդ եզրափակիչում նրա թիմը կմրցի Նիգերիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Էմանուել Մբոլան Հայաստանի թիմերում հանդես եկած ֆուտբոլիստներից առաջինն է, ով մասնակցում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի մրցաշարին: