Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen-Ashotyan_Levon-Ter-Petrosyan-e1578680291483
A A
Հասարակություն

Արմեն Աշոտյանը շնորհավորել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ բացատրում է, թե ինչու դա չէր անում անցած տարիներին Առավոտ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին, երբ լրացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը, «24TV»-ին տված հարցազրույցում ասաց. «Այսօր մի կարեւոր օր է պետություն սիրող մարդկանց համար, որոնց շարքում դասում եմ ինձ եւ հարյուր հազարավոր այլ մարդկանց: Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:

Անկախ քաղաքական այն մեծ տարաձայնություններից, որ ունեմ ես եւ ինքը, իմ կուսակցությունը եւ իր քաղաքական ուժը, անկախ այն քննադատությունից, որ հնչեցրել եմ ու էլի կհնչեցնեմ իր հասցեին՝ ուզում եմ շնորհավորել: Շնորհավորել որպես քաղաքակրթական ժեստ՝ առ այն, որ եթե մենք իրոք սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք է կարողանանք շնորհավորել ՀՀ առաջին նախագահին, բանտից հանենք երկրորդ նախագահին, երրորդ նախագահի դեմ չհարուցենք շինծու մեղադրանքներ դիզելի գործով, որից «բլինչիկի» ծիծաղն էլ է գալիս, չորրորդ ղեկավարի նկատմամբ լինենք հարգալից: Բայց այս ամենը վերեւից պետք է գա: Մենք պետական ապարատի մաս չենք ու «տակից» այդ ժեստն անում ենք:

Ես գնահատում եմ այն մարդկանց դերը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, որոնք պետականության տարիներին իրենց կյանքի մի հատված, խելք, գիտելիք, դրել են պետության կայացման, զարգացման գործում: Տարաձայնություններ եղել են, կան ու կլինեն: Չեմ խորշի նորից քննադատելուց, բայց կրկնում եմ՝ պետք է սովորել շնորհավորել ՀՀ առաջին նախագահին, պետք է սովորել հանդուրժել երկրորդ նախագահի հնարավոր ազատումը, ոչ թե ատելության մթնոլորտ ստեղծել, պետք է հանել այդ շինծու մեղադրանքները եւ դադարեցնել «վհուկների որսը» երրորդ նախագահի նկատմամբ:

Եվ երբ այս ամենը լինի՝ Նիկոլ Փաշինյանն էլ չի բողոքի նրանից, որ ինչ-որ ֆեյքեր իր կամ իր մերձավորների նկատմամբ անարդար են, քանի որ ինչ ցանում ես՝ այն էլ հնձում ես: Հատկապես, եթե ցանում ես քամի, ինչպես չինացիներն են սիրում ասել՝ կարող ես հնձել փոթորիկ»: «Առավոտը» Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ այս փաստարկները հաշվի առնելով, ինչո՞ւ չեն շնորհավորել Լեւոն Տեր Պետրոսյանի 60-ամյակը, 65-ամյակը, 70-ամյակը, երբ ՀՀԿ-ն իշխանության էր:

Ի պատասխան նա նախ ասաց. «Հայաստանի քաղաքական կյանքում մշտապես անխուսափելի են եղել բախումներն ու լարվածությունը: Սակայն 2018-ի ապրիլից ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի աննախադեպ ծավալներն ու դրսևորումները քայքայում են ոչ միայն քաղաքական և հանրային կյանքը, այլև պետականության ընկալումն ու արժևորումը»: Ի դեպ՝ հավելեց. «Գործող վարչապետի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին չշնորհավորելու փաստը վկայում է հենց իմ մատնանշած ճգնաժամի մասին»:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով