A
A
Խոշոր հրդեհ Վանաձորում. հանրակացարանից տարհանել են 10-ից ավելի ծխահարված քաղաքացու, այդ թվում՝ երեխաների
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 10-ին, ժամը 17:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Իրականացվել է բնակիչների տարհանում, որոնցից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 19:29:
Ըստ Shamshyan.com-ի, հրշեջ-փրկարարները նշված շենքից տարհանել են 10-ից ավելի ծխահարված բնակիչների, այդ թվում՝ երեխաներ, և բոլորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները։