Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-h0xHALyDxq
A A
Հասարակություն

«Դալմա Գարդեն մոլ» -ում տեղի ունեցածը, հավանաբար, մարդկային գործոնի հետևանք է․ ԱԻՆ

«Չափիչ սարքերը տեղադրված են, մասնագետնեը հետևում են դրանց աշխատանքին, եթե որևէ ցնցում լինի, կհասկանանք՝ որքան է, ինչից է, ինչ շրջակայքում է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան «Դալմա Գարդեն մոլ»  առևտրի կենտրոնում նկատված տեղային ցնցումներին։ Վերջինս տեղեկացրեց, որ մինչ այս պահը որևէ նոր ցնցում չի արձանագրվել։

Նա փոխանցեց, որ հավանաբար սա արտաքին միջամտության, այսինքն՝ մարդկային գործոնի հետևանք է․

«Քանի որ որևէ նոր ցնցում չի եղել, որպեսզի հասկանաք՝ այլ ինչ պատճառ կարող է լինել, այս պահին շրջանառվում է մարդկային գործոնի վարկածը»։

Նրա դիտարկմամբ՝ մարդկային գործոնի դրսևորումները կարող են շատ տարբեր լինել, սակայն այս պահին որևէ հստակ տեղեկատվություն չկա․

«Բոլոր վերլուծությունները պետք է մանրամասնորեն արվեն, պետք է հասկանանք, թե ինչի հետևանք է»։

Վաղվանից առևտրի կենտրոնը կսկսի աշխատել, Զարգարյանը տեղեկացրեց, որ եթե  ցնցումները մինչև վաղը չկրկնվեն, չափիչ սարքերը այլևս չեն գործարկվի, քանի որ աղմուկի պայմաններում դրանք չեն կարող արդյունավետ աշխատել․

«Հետագայում թող մանրամասները սեփականատերերը ճշտեն, այլ ուսումնասիրություններ անեն՝ հողային շերտերի և այլնի հետ կապված»։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի կոնկրետ հատվածում մոտ 30 րոպե ցնցումներ են նկատվել։  

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մինչ այս պահը կատարում են  դիտարկումներ  ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Առևտրի կենտրոնի աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին: Տարածվել էին վարկածներ, թե տեղի ունեցածը երկրաշարժի հետևանք է, սակայն ԱԻՆ-ը բացառել էր այս վարկածը։