Բացել լրահոսը Փակել լրահոսը
163475
A A
Պաշտոնական

Խնդրում ենք ուշադիր լինել․ Անձնագրային եւ վիզաների վարչություն

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ

Այսօր ԱՎՎ է դիմել քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։
Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։

Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ անձնագրի տերը նույնպես երևա պատկերում, փաստաթուղթը ձեռքին պահած։
Այնուհետև լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։

Խնդրում ենք անհատական տվյալների, այդ թվում նաև փաստաթղթղերի պատճենների տրամադրման առումով լինել ուշադիր և երբևէ դրանք չտրամադրել ոչ իրավասու անձանց, այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով»։