Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Արմինե Ֆանյանը` Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ

ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին, նրանց աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված քայլերին: Այդ մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատակազմին է ներկայացրել նաև նորանշանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանին: 

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լուսինե Սարգսյանը հիմնականում համակարգելու է ՀՊԳ քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները, իսկ ՀՊԳ ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը՝ քրեական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները: