Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futzal
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարզահավաք կանցկացնի

Ֆուտզալի Եվրոպայի 2022թ առաջնության նախընտրական փուլին ընդառաջ Հայաստանի ֆուտզալի հավաքականը հունվարի 10-19-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Էդվարդ Մկրտչյան - «Լեո»

Գոռ Սարգսյան - «Լեո»

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Տիգրան Վարդանյան - «Արարատ-Արմենիա»

Վահե Միրաքյան - «Արարատ-Արմենիա»

Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա»

Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո»

Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա - առանց ակումբ

Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)

Լուան Մյուլլեր Բարբոսա - «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)

Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Էմին Ղարաբեքիանս - «Մոբելկարիմի» (Իրան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

 

Մարզահավաքի շրջանակում մեր հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Մոլդովայի ազգային թիմի հետ։ Խաղերը կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում  հունվարի 17-ին և 18-ին։