Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5e16f840ae501_5e16f840ae542_thumb.thumb
A A
Պաշտոնական

Սարգիս Հայոցյանը նշանակվել է գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստաի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Սարգիս Հայոցյանը 2016 թվականից աշխատում է Գիտության կոմիտեում՝ որպես գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ:

Վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ Սամվել Հարությունյանն ազատվել էր գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: