Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք սպասավորներ ենք ու պիտի մեր սպասավորությունը իրականացնենք մաքսիմալ անկեղծ․ վարչապետ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսին: Նշեց, որ դրա վերաբերյալ մեկնաբանություններ եղան, թե այս կարգախոսի գաղափարախոսությունն այն է, որ երկրի ղեկավարը կստանա «ժողովրդի հոր կարգավիճակ»:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն, ընտանիքում գոյություն ունեն զավակներ, եղբայրներ, քույրեր, ու մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք դրել։ Ասել են կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով։ ենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Այն ինչ-որ անում ենք, անում ենք ժողովրդից այս աշխատանքը ստացած լինելու բերումով։ Հայրը և մայրը ժողովուրդն է,  Մենք  սպասավորներ ենք ու պիտի մեր սպասավորությունը իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ և  մինչև վերջ», - ասաց ՀՀ վարչապետը: