Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134302
A A
Քաղաքականություն

Թրամփը շատ հետաքրքիր քաղաքական գործիչ է, որին հաճախ լուրջ չեն ընկալում․ Արման Նավասարդյան (տեսանյութ)

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հետաքրքիր քաղաքական գործիչ է, որին, սակայն, հաճախ լուրջ չեն ընկալում։ Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ նա հետաքրքիր հատկանիշ ունի, երբ որ ասում է մի բան, որին մարդիկ չեն հավատում, բայց անում է դա։

Արման Նավասարդյանը որոշ վերապահումներ ունի՝ կապված Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքում հրթիռակոծված «Այն Ասադի» և «Էրբիլի» ռազմաբազաների վերաբերյալ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական օբյեկտները։

«Էդ ո՞նց եղավ, որ էդ հրթիռները խփում են սանտիմետրի ամենամեծ ճշգրտությամբ, ոչ մի վնաս չեղավ, արդյոք նախօրոք ասվա՞ծ չէր, որ էդ մարդկանց էնտեղից դուրս բերեն։ Արդյոք դա նախնական պայմանավորվածությո՞ւն չէր»,- նկատեց նա։

Ըստ Արման Նավասարդյանի՝ Իրան-ԱՄՆ առճակատում չի լինի։

«Կարող են լինել պրոքսի գործողություններ, ոչ այնքան պրոքսի, որքան կետային, որովհետև այստեղ մեծ դեր կարող է խաղալ տարածաշրջանում գոյություն ունեցող տեռորիստական մթնոլորտ, որը հիմա ավելի է սրվում Լիբիայի կապակցությամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի երեկվա հայտարարությանը՝ Արման Նավասարդյանը հավելեց, որ Դոնալդ Թրամփը «ջինը բաց է թողել շշից» այն առումով, որ Թեհրանին լավություն է արվել, որպեսզի նա համառ կերպով շարունակի իրագործել միջուկային զենք բեռելու ցանկությունը։