Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տոնական օրերին գրանցվել է 8146 կանչ․ «Շտապօգնության» տնօրեն (տեսանյութ)

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ գրանցվել է «Շտապօգնության» 8146 կանչ, որը 384-ով ավելին է՝ համեմատած  անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ 1657 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ասում է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Մանկական կանչերը ևս անցյալ տարվա համեմատ ավելացել են 134-ով»։

Նրա խոսքով պայթուցիկ նյութերի օգտագործման հետեւանքով տուժելու 9 դեպքից 2-ը երեխա են եղել։ 3 հոգի  տեղափոխվել է հիվանդանոց՝ 1 երեխա 2 մեծահասակ։

«Երեխան տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն։ Ոգելից խմիչքների չարաշահման պատճառով կանչերի 81 դեպք է գրանցվել, որից 34-ը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ սննդային թունավորման երկու դեպք է գրանցվել»։

Թագուհի Ստեփանյանը, անդրադառնալով 2019 թվականին գրանցված կանչերին նշեց, որ այն 14558 կանչով ավել է եղել դրա նախորդ տարվա համեմատ։

2019 թվականին գրանցված կանչերի թվի ավելացումը, Թագուհի Ստեփանյանի կարծիքով, կապված է Շտապօգնության պարկի թարմացման հետ, նման բարձր ցուցանիշ եղել է նաև 2011 թվականին․

«Չեմ կարող է ասել, հնարավոր է  դա բնակչության վստահության հարց է, ուզում են մոտիկից ծանոթանալ նոր սարքավորումներին»,- ասաց նա։