Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարպասապահ է հրավիրել Արգենտինայից

Սպորտ

Երեւանի «Փյունիկում» առայժմ մեկ նորեկ կա: Դա արգենտինական «Դեպորտիվո Արմենիա» թիմի դարպասապահ Մատիաս Վիլյալբան է, որը ներկայումս փորձաշրջան է անցնում Հայաստանի չեմպիոնի կազմում: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Առաջիկայում «Փյունիկը» կփորձարկի եւս մի քանի արտասահմանցի խաղացողների: Մասնավորապես` սենեգալցի կիսապաշտպան Դամե Դիոպը, զամբիացի հարձակվող Սթենլի Նշիբին և նիգերիացի կիսապաշտպան Մայքլ Էգբետան, որոնք թիմի կազմում հանդես եկան Մոսկվայում կայացած ԱՊՀ եւ Բալթյան երկրների գավաթի խաղարկությանը, կմասնակցեն հունվարի 24-ից Սոչիում նախատեսած երկշաբաթյա ուսումնամարզական հավաքին: Ի դեպ, Էգբետան նախկինում մեկ անգամ փորձաշրջան անցել էր «Փյունիկում», բայց չէր հրավիրվել թիմ:

Ինչպես տեղեկացրեց Վարդան Մինասյանը, «Փյունիկը» այժմ բանակցություններ է վարում այդ ֆուտբոլիստների ակումբների հետ: Հավելենք, որ սեւծովյան հավաքին հնարավոր է ընդգրկվեն եւս երկու սերբ ֆուտբոլիստներ: