Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5e16047bd7068_5e16047bd70af.thumb
A A
Պաշտոնական

16 ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27 ամյա երիտասարդը կալանավորվել է

«Դատարանը քիչ առաջ բավարարել է 16 ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27 ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն է գրել ՖԲ-ում։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան, աղջիկը հայտնաբերվել է անկողնում՝ մերկ։ 

Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները կասկածյալին՝ Երևանի բնակիչ, 27-ամյա երիտասարդին հայտնաբերել են մայրաքաղաքի Աբովյան փողոցում ու բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սպանված աղջկա պլանշետն ու դանակ։